Լրահոս
Օրվա լրահոսը

Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Փետրվար 18,2024 20:33

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Բուխարեստում ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում։ Նախորդ օրը Արսեն Հարությունյանի եւ Արման Անդրեասյանի նվաճած ոսկե մեդալներին այսօր մեկ բրոնզ ավելացրեց 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը, որը համառ պայքարում առավելության հասավ գերմանացի  ըմբիշի նկատմամբ։

Այսպիսով Հայաստանի ազատ ոճային ըմբիշները, ինչպես եւ հունահռոմեականները, Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 2-ական ոսկե եւ 1-ական բրոնզե մեդալ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829