Փետրվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի 83 հասցեում քաղաքացին եղել է ավտոմեքենայում նստած, երբ անհայտ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, մի քանի հարված հասցրել, ապա դանակով փորձել հարվածել նրան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Մարգարյանի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Թավրիզյան փողոցում ժամանակավորապես բնակվող 45-ամյա Ռոման Բաղդասարյանն է։
Նա հայտնել է ոստիկաններին, որ ինքը գտնվել է իր ծանոթ Գևորգ Ա․-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում, երբ Հովսեփ Էմին փողոցի 80 հասցեի մոտ երթևեկելու ժամանակ իրեն անծանոթ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, բռունցքով հարվածել իր դեմքին, ապա հայտնել է, որ ինքը հետապնդվում է ու դիմել է փախուստի։բՈստիկաններին Ռ․ Բաղդասարյանը հայտնել է նաև, որ նման արարք տեղի է ունեցել նաև Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքի «Սիեռա» հյուրանոցում, որի վերաբերյալ դիմել է նշված քաղաքի ոստիկանություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ռ․ Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը բլոգեր, լրագրող է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում