Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլում իր նախասիրած հենացատկերում 14.933 միավորով նվաճեց հաղթողի տիտղոսը:
Նախորդ օրը մեր ընտրանու մեկ այլ անդամ՝ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում արժանացել էր արծաթե մեդալի:
Ստացվել է այնպես, որ վերջին շաբաթում օր չի լինում, որ մեր մարզիկները ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալ չնվաճեն աշխարհի ու Եվրոպայի պաշտոնական մեկնարկներում՝ որոշակիորեն լույս տարածելով բոլորիս կյանքում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ