Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծիլ» մրցույթի մասնակից լուսանկարիչները վավերագրել էին Արցախում ապրած վերջին օրերը եւ գաղթի ճանապարհը

Փետրվար 18,2024 17:04

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կայացավ «Ծիլ 2023» գրական-ստեղծագործական մրցույթի ամփոփումը: Այս տարի մրցույթը բացի ստեղծագործական եւ գրական ուղղվածությունից, ունեցել է նաեւ փաստահավաք առաքելություն՝ ներառելով «2023 թ. սեպտեմբերն Արցախում. ականատեսի աչքերով» կամ «2023 թ. սեպտեմբերը Մայր Հայաստանում. ականատեսի աչքերով» թեման: «Կամք» եւ «Հառնում» վերնագրերի ընտրությունը պայմանավորված էր նրանով, թե որտեղ է այդ իրադարձություններին անձամբ ականատես եղել մասնակիցը:

Ցուցադրվում էին «Լուսանկար» անվանակարգում ամենաբարձր միավորներ հավաքած աշխատանքները, որոնք վավերագրել էին Արցախում վերջին օրերը եւ գաղթի ճանապարհը: Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան տեղում քվեարկել լավագույն լուսանկարի օգտին, եւ հաղթող մասնակիցը ստացավ հավելյալ դրամական պարգեւ։ Մրցանակաբաշխությանը ներկա էին ժամանակակից գրողներ, ռեժիսորներ, լուսանկարիչներ, պատկառելի կառույցների ներկայացուցիչներ։ Մրցույթի տարածմանն աջակցել էին Հայաստանի գրողների միությունը, «Մարզերի երեխաները՝ մարզերում» կառույցը, գրադարաններ, թանգարաններ:

Մրցույթում հաղթած մասնակիցները ստացան դրամական պարգեւներ՝ «Ամրոց» հիմնադրամի կողմից, որն ի թիվս «Ծիլ» ծրագրի՝ մեկնարկում, ֆինանսավորում եւ համաֆինանսավորում  է ազգային արժեքների պահպանմանն ուղված բազմաթիվ ծրագրեր։

 

Հասմիկ ԻԳԻԼԻԶՅԱՆ

«Ծիլ» ծրագրի հանրային կապերի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829