Aravot.am-ի տեղեկություններով, պաշտոնեական լիազորությունները ենթադրյալ չարաշահելու կամ անցնելու մեղադրանքով փետրվարի 15-ին Մալաթիայի բաժին գրություն է ստացվել, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փետրվարի 7-ին Յուրի Բեգլարյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում, իսկ Հ. Միհրանյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ, որ ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի, դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով առաջացրել են ծանր հետևանքներ:
Կատարվում է նախաքննություն: