Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Սիմենս էներջի» ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Բրուքի հետ:
Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի ոլորտում համագործակցութանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում «Սիմենս էներջի»-ի կողմից ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է կանաչ ջրածնային էներգիայի զարգացումը մեր երկրում և հայտնել կառավարության աջակցությունը` ոլորտում նոր ծրագրերի իրականացման գործում:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ