Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում կիրառելով «Խաչ» հնարքը՝ 52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության մատնեց թուրք Մոհամմեդ Կարավուշին եւ չորրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հատկանշական է, որ Արսենը Եվրոպայի այս առաջնությունում պայքարը սկսելով քառորդ եզրափակչից՝ այդ նույն հաշվով ժամանակից շուտ հաղթել էր ուկրաինացի եւ ադրբեջանցի մրցակիցներին՝ այդպես էլ ոչ մի միավոր չտալով բոլոր երեքին էլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ