Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիկլինիկաներում իրականացվում են վերազինման մի շարք ծրագրեր

Փետրվար 17,2024 14:25
hivand

Սարքավորումների արդիականացում, շենքային պայմանների բարելավում և, որ ամենակարևորն է, սպասարկման որակի բարձրացում. Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջության կենտրոններում՝ պոլիկլինիկաներում, վերազինման ու բնակչության որակյալ բուժծառայությունների մատուցման և մատչելիության բարձրացման նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր:

Այս տարվա հունվար ամսից մինչ օրս ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ կատարված հաճախումների թիվը կազմել է 116326: Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը փաստում է՝ իրականացված աշխատանքը տվել է իր ցանկալի արդյունքը:

Առաջնային բուժսպասարկման կենտրոններում գործում են մի շարք անվճար ծառայություններ, սակայն կան հետազոտություններ, որոնք երաշխավորված չեն  պետության կողմից:

Քաղաքացիներին որակյալ ու հասանելի ծառայություններ մատուցելու, ինչպես նաև առաջնային օղակի, առաջնային խնդիրներին լուծում տալու նպատակով համայնքը շարունակելու է տարբեր ծրագրեր իրականացնել:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829