Լրահոս
Օրվա լրահոսը

Ameriabank-ի բաժնետերերի հետ բանկը ձեռք բերելու նպատակով գործարքը մտահոգություններ է առաջացրել մեր հասարակության լայն շերտերում․ Հայկազ Ֆանյան

Փետրվար 17,2024 13:57

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրերս, Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված Bank of Georgia Plc-ն (BoG) տարածեց մամլո հաղորդագրություն՝ հաստատելով, որ բանակցում է Ameriabank-ի բաժնետերերի հետ բանկը ձեռք բերելու նպատակով:

Հաշվի առնելով, որ թուրք-ադրբեջանական կապիտալը մեծ ներկայություն ունի Վրաստանում, այս գործարքը մտահոգություններ է առաջացրել մեր հասարակության լայն շերտերում՝ կապված անվտանգային ռիսկերի հետ։ Քանի որ BoG-ն ցուցակված ընկերություն է, շատ հնարավոր է, որ Ադրբեջանի և Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ և ինստիտուցիոնալ ներդրողներ լինեն BoG-ի ուղղակի կամ անուղղակի բաժնետեր, բայց սա դեռ չի նշանակում, որ բաժնետերերը հասանելիություն ունեն մեր անձնական տվյալներին: Ասեմ ավելին, եթե բաժնետերերը հասանելիություն չունեն մեր անձնական տվյալներին, չի նշանակում թե տվյալների արտահոսքը բացառվում է, հատուկ ծառայությունները բազմաթիվ այլ գործիքներ ունեն տվյալներ ստանալու համար․․․ու այստեղ բանկի սեփականատերերի ազգային պատկանելությունը կապ չունի․․․

Ստորև կարող եք տեսնել BoG-ի սեփականատերերի և խոշոր ինստիտուցիոնալ բաժնետերերի կառուցվածքը 30.09.2023 թ․-ի դրությամբ, մեկնաբանությունում կտեղադրեմ նաև Insider roster-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829