Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում պահպանվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները»․ Ջեյհուն Բայրամով

Փետրվար 17,2024 13:37

Region Monitor – Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’ Բրայենը Մյունխենում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։

Հանդիպմանը Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ «առանց որևէ պատճառի, հինգ ամսվա կայունությունից հետո Հայաստանի կողմից տեղի ունեցած սադրանքը, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, նպատակ ունի ձախողել խաղաղ գործընթացը»:

Միևնույն ժամանակ նշվել է, որ, «ի հեճուկս Հայաստանում ԵՄ առաքելության նպատակների, այդ առաքելությունն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության միջոց, ինչն անընդունելի է, ինչպես նաև առաքելության կողմից իրականացվող հեռադիտակային դիվանագիտությունը»։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին` Բայրամովը շեշտել է, որ «Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններին և դատարաններին ուղարկված դիմումներում պահպանվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829