Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. Իրենք բացահայտ արհամարհում են Արցախի կառավարությանը. «Հրապարակ»

Փետրվար 17,2024 11:45

Օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Արցախի պաշտոնատար անձանց հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ 2 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվել են արցախցիներին բնակարաններով ապահովելու հարցեր։ Հանդիպումը նախաձեռնել է Տիգրան Խաչատրյանը: Ներկա են գտնվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, նախկին նախարար Հայկ Խանումյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ինչո՞ւ ներկա չեն եղել կառավարության անդամները, պատգամավորները: Այս հարցն ուղղեցինք Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, ով մինչ օրս զբաղվում է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներով։

– Տիկին Հակոբյան, տեղյա՞կ եք այդ հանդիպումից, ինչո՞ւ է նման կազմ ընտրել փոխվարչապետը, ներկա գտնվողներից միայն Գեղամ Ստեփանյանն է մինչեւ վերջին պահը գործող պաշտոնյա եղել։ 

– Համաձայն եմ Ձեր դիտարկման հետ, ինչն անսպասելի էր։ Իրենք բացահայտ արհամարհում են Արցախի կառավարությանը եւ արցախցիների խնդիրները քննարկելու համար ընտրում են այն մարդկանց, ովքեր հակապետական մոտեցում են ունեցել, որոնց վրա դեռ ժամանակին քրեական գործեր են հարուցված եղել Արցախում (նկատի ունի Հայկ Խանումյանին` Կ. Ք.

– Ի՞նչ եք կարծում` այս հանդիպումներն արդյունք կտա՞ն։

– Այդ կազմում մարդիկ են, որոնց Արցախի ժողովուրդը եւ մենք չենք վստահում, այսինքն՝ երբ իրենք հնարավորություն ունեին Արցախում հանուն Արցախի ինչ-որ բաներ անելու, իրենք հակառակն էին անում՝ սադրիչ գործողություններ էին անում։ Ներկաներից ոմանք նաեւ բյուջեի հետ կապված քրեական գործերով էին անցնում, որոնք ազատվեցին պատասխանատվությունից` Արցախի կործանումով, եւ իրենք էլ իրենց նպաստն ունեցան՝ համագործակցելով այս կառավարության հետ։

– Ձեզ ի՞նչ է հայտնի բնակարաններով ապահովելու ծրագրերից։

– Ընդհանրապես տեղեկություն չունեմ, միայն լուրեր՝ օդում կախված։ Երբ ես էի փորձում հասկանալ, թե ինչ ծրագրեր են քննարկվում բնակարանների հարցում, ինձ ասում էին, որ ընդհանրապես քննարկում չկա, երբեմն-երբեմն ինչ-որ բանավոր խոսակցություններ են լինում։

Կարեն ՔԵՐԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829