Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիևը Մյունխենում ունեցել է մի շարք հանդիպումներ, քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները

Փետրվար 17,2024 11:35

Region Monitor – Փետրվարի 16-ին կայացել է Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովին մասնակցելու նպատակով այցով Մյունխենում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը։

Փետրվարի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպումներ է ունեցել նաև Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, ՎԶԵԲ-ի ղեկավար Օդիլ Ռենո-Բասսոյի, ԱՄՆ նախագահի գլոբալ ենթակառուցվածքների և էներգետիկ անվտանգության հարցերով հատուկ համակարգող Ամոս Հոքշթայնի, Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեպհուլի, արևելագերմանական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայքլ Հարմսի, իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր տնօրեն Լորենցո Մարիանիի հետ։

Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829