Իշխող թիմի պատգամավորներին անակնկալի են բերել էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ իրավապահների գործողությունները։ Ի սկզբանե ֆրակցիայում քննարկել են նախարարության գործունեության հետ կապված վարույթները եւ հասկացել, որ դրանք անհիմն են, ու քաղաքական նկատառումներով են ընկել Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամի հետեւից, մյուսներն էլ ձեռքի հետ են տուժել։ Թվում էր, թե քաղաքական ինտրիգները հարթվել են` Սիմոնյանի եղբոր կինն ազատ է արձակվել, բայց անսպասելի հրաժարական պարտադրվեց Վահան Քերոբյանին, եւ մեկ օր չանցած՝ նրան մեղադրանք առաջադրվեց, իսկ երեկ արդեն երկամսյա տնային կալանքի ռեժիմ սահմանվեց։
Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ասում է` ինքը դատավոր չէ, որ հավատա կամ չհավատա՝ Քերոբյանը մեղավոր է, թե չէ։ «Եթե պարզվի, որ այդպես է, կնշանակի՝ խոշոր համակարգային կոռուպցիայի հետ գործ ունենք»,- ասում է նա՝ ընդգծելով նաեւ, որ Քերոբյանի հետ աշխատանքի պրոցեսում միայն լավ տպավորություն է ստացել։
«Իսկ կոռուպցիան այնպիսի բան է, որ որեւէ մեկի հետ շփումից չես կարող զգալ… կարող է պատահի՝ դու մեջը չլինես, քո աշխատակիցները լինեն, բայց դրանով հանդերձ կստացվի, որ դու պատասխանատվություն ես կրում»,- ասում է Աղազարյանը՝ հստակեցնելով, որ ինքն ավելի շատ հակված է կարծել, որ Քերոբյանն ուղղակիորեն ներգրավված չէ կոռուպցիոն սխեմայում, բայց պատասխանատու է իբրեւ ոլորտի ղեկավար: «Իր մարդկային հատկանիշները հաշվի առնելով, ավելի շատ հակված եմ կարծելու, որ ինքը թերացել է իր պարտականությունները կատարելու մեջ կամ վստահել է, չի կարեւորել»:
Իսկ ինչո՞ւ են նման անուշադիր մարդուն հանդուրժել նախարարի պաշտոնում` շուրջ 3 տարի։ «Ինքը՝ որպես նախարար, շատ լավ է իրեն դրսեւորել արդյունքների իմաստով, եւ մենք լուրջ հաջողություններ ունենք, իհարկե, միայն իրենով չի պայմանավորված, բայց նաեւ իրենով է պայմանավորված»:
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Իբր թե դու էլ սեփական կարծիք ունե՞ս, դու ոչ թե հակված ես կարծելու, այլ հենված ես ձեր թայֆայի կարծիքի վրա: Իսկ եզակի դեպքերում՝ երբ ինքնուրույն ես գործում, ապա դու ընդամենը կարտոֆիլ վաճառողի կարտոֆիլի պարկ տշող ես, կուսակցությունից-կուսակցություն վազող ճամբարափոխ ես, քո այդ տարիքում առանց ամաչելու նիկոլին քծնող ես … շարունակությունը թողնում եմ քո հիշողությանը: