Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է թույլ տվել, որ Ալիևն այդքան լկտիանա․ «Փաստ»

Փետրվար 17,2024 10:30

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը երբեք կառուցողական տրամադրված չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Հիմա՝ առավել ևս: Բաքուն ինչքան շատ զիջումներ է ստանում, այնքան շատ է զիջումներ ցանկանում։ Ավելի ճիշտ՝ պահանջում Փաշինյանից: Ադրբեջանի ճնշման քաղաքականությունն արտահայտվում է պատերազմական հռետորաբանությամբ և սահմանային էսկալացիայով։ Եվ ահա, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը վերջապես արձանագրել է, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Նրա խոսքով, Ադրբեջանը վարում է «ամեն ինչ տվեք, թե չէ կվերցնենք պատերազմով» քաղաքականությունը։ Ադրբեջանի հետ կապված այս դիտարկման հարցում տարակուսանք լինել չի կարող, պետք է ընդունել, որ Փաշինյանն իր դիտարկումներում լիովին իրավացի է։

Ալիևը գնալով ավելի է լկտիանում, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը սադրանքներ է իրականացնում և դրանցում հայկական կողմին է մեղադրում։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանն անգամ հումանիտար խնդիրներում կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերում։ Բաքուն մինչև հիմա ոչ միայն չի հանձնել բոլոր գերիներին, այլև նրանց որպես սակարկությունների առարկա է օգտագործում հայկական կողմից ընթացիկ զիջումներ կորզելու նպատակով։ Սա նույնիսկ զարմանալի չէ. չէ՞ որ գործ ունենք ալիևյան հանցավոր բռնապետական վարչակազմի հետ, որի համար միջազգային իրավունքի նորմերի խախտումն ու պատերազմական հանցագործությունները սովորական երևույթ են։ Ու այս ամենն Ալիևը չի էլ թաքցնում՝ նշելով, որ ներկա փուլում միջազգային իրավունքը չի գործում և առաջին պլան է մղվել ուժի գործոնը։

Կրկնենք, այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, բացարձակ ճշմարտություն է: Սակայն այստեղ այլ հարցեր են առաջ գալիս: Նախ՝ այդ ի՞նչ հրաշքով հանկարծ Փաշինյանը «հասկացավ», որ Ալիևը հետզհետե ավելի սանձարձակ է դառնում, որ առաջնորդվում է «ամեն ինչ տվեք, թե չէ կվերցնենք պատերազմով» քաղաքականությամբ, այսինքն՝ «հասկացավ» այն, ինչ արդեն երեք տարուց ավելի է, ինչ ընդդիմադիր գործիչները, վերլուծաբաններն ու փորձագետները զգուշացնում են, ասում, Ալիևն աստիճանաբար ավելի սանձարձակ է դառնալու, և ինչքան Փաշինյանը շատ զիջի, այնքան ավելի շատ պահանջներ է ներկայացնելու։ Այնինչ, մինչ Ադրբեջանը շարունակում էր իր ավանդական հարկադրման քաղաքականությունը, այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված էր «խաղաղության խաչմերուկի» կամ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելով:

Այ, այստեղ էլ առաջ է գալիս հաջորդ հարցը՝ իսկ ո՞վ է թույլ տվել, որ Ալիևն այդքան լկտիանա։ Այսպես կոչված՝ «միջազգային հանրության» գործոնն, իհարկե, շատ մեծ է: Այն, որ գազային բազմակի ստանդարտները վաղուց դարձել են Արևմուտքի, մասնավորաբար Եվրոպայի գործունեության կրեդոն, նորություն չէ: Դրա համար էլ նրանք հիմա քաղում են իրենց ցանածի պտուղները, քանի որ Ալիևը ոչ միայն իրեն անպատիժ է համարում, նաև հոխորտում է Արևմուտքի դեմ: Սակայն ալիևյան սանձարձակությանը ոչ պակաս նպաստել է հենց Նիկոլ Փաշինյանն իր՝ խաղաղություն մուրալու քաղաքականությամբ և անընդհատ զիջելու պատրաստակամությամբ, Ալիևին որևէ կերպ չհակադարձելու մոտեցմամբ: Թե ինչու և ինչպես եղավ, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց պատասխանել Ալիևին, այլ խոսակցության թեմա է: Սակայն ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829