Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անձամբ ասել, որ ինքն ազատման դիմում գրի, այլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Հարցին, որ երբ իր ազատման մասին գրում էր համացանցում և շնորհակալություն հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարո՞ղ էր պատկերացնել, որ դատարանում կհայտնվի. «Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ»,- պատասխանել է Քերոբյանը։
«ՉԻ». Բայց Նիկոլ Փաշինյանն այդ ինչի՞ հետ կապ ունի, որ այս մեկի հետ ունենար:
Պարզ չի՞, որ Արայիկ Հարությունյանն առավոտն արթնացել, մտածել է՝ արի Քերոբյանին ասեմ, թող ազատման դիմում գրի:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում