Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռական ընտրությունից առաջ

Փետրվար 17,2024 10:00

Նրանք, ովքեր հետաքրքրվում են պատմությամբ, գիտեն, թե ինչպես են ձեւավորվում ռազմաքաղաքական դաշինքները: Դրանց հիմքում զուտ պրագմատիկ հաշվարկներ են, իսկ կրոնը, ազգությունը, ազգակցական կապերը, արժեքային համակարգը վճռորոշ նշանակություն չունեն: Քրիստոնյա թագավորները կամ իշխանները կարող էին կռվել քրիստոնյաների, այդ թվում՝ սեփական ազգականների դեմ՝ դաշինք կազմելով, ասենք, հեթանոսների կամ մահմեդականների հետ: Արտաքին գաղափարական «փաթեթավորում» կարող էր լինել կամ չլինել, բայց, կրկնեմ, հիմնական շարժառիթը տվյալ պետության կամ իշխանական կազմավորման շահերն էին:

Այնպես չէ, որ Կիլիկյան Հայաստանի Հեթում Ա արքայի ուշքը գնում էր մոնղոլների համար, բայց նա 13-րդ դարի կեսերին դաշինք էր կնքել այդ կայսրության հետ: Կամ, եթե ավելի թարմ օրինակ բերենք, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Ստալինն ու Չերչիլը միեւնույն արժեքային համակարգը չունեին:

Այժմ Հայաստանը վճռական ընտրության առաջ է կանգնած՝ ո՞ր դաշինքի դեպքում հնարավոր կլինի ապահովել պետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի անխուսափելի նոր հարձակման պահին: Ընդ որում, «կոմպլեմենտարիզմը», «եւ-եւ»-ը, «դիվերսիֆիկացիան», թեեւ գեղեցիկ բառեր են, բայց այժմ որեւէ գործնական կիրառում չունեն: Այդ խաղերն այսօր հնարավոր չեն:

Ձեւականորեն մենք առայժմ անդամակցում ենք ՀԱՊԿ-ին, որն իր ստանձնած պարտականությունները չի կատարում: Վերջին օրինակը. Նոր Հանդի միջադեպի ժամանակ ՀԱՊԿ-ը դարձյալ իր «մտահոգությունն» է հայտնել: Հետաքրքիր է, նման հայտարարությամբ հանդես կգա՞ր ՆԱՏՕ-ն, եթե նման միջադեպ տեղի ունենար Էստոնիա-Ռուսաստան սահմանին:

Հնարավո՞ր է, որ Հայաստանը գնա այնպիսի քայլերի, որոնք ՀԱՊԿ-ի (Ռուսաստանի) համար, այնուամենայնիվ, ձեռնտու կդարձնեն դաշնակցային պարտականությունների կատարումը: Ես, իհարկե, չունեմ, այդ հարցի պատասխանը: Բայց, եթե ընտրվի այդ տարբերակը, ապա դա ամենեւին չի նշանակի, որ մեզ դուր է գալիս այն երկիրը, որը հարձակվել է հարեւանների վրա՝ մի երկիր, որտեղ քաղաքական ընդդիմախոսներին, ըստ էության, սպանում են բանտում: Այդ բոլոր էմոցիաները պետք է մի կողմ դնել:

Մյուս կողմից, գուցե հնարավոր է ստանալ Արեւմուտքի (ԱՄՆ-ի) անվտանգության երաշխիքները: Արդյո՞ք դրա գինը պետք է լինի ՀԱՊԿ-ից դուրս գալը: Եվ այնպես չէ, ի դեպ, որ Արեւմուտքը երբեք ոչ մեկին չի «քցել»: Ավելին՝ բացառված չէ, որ նման բան տեղի կունենա Ուկրաինայի հետ:

Այդ երկու տարբերակներն էլ հնարավոր են: Դրանցից ոչ մեկն, իմ կարծիքով, լավը չի: Դա, ինչպես միշտ, ընտրություն է վատի եւ վատթարագույնի միջեւ:

Ընտրությունը, բնականաբար, պետք է կատարի Հայաստանի իշխանությունը՝ իր ունեցած ինֆորմացիայի հիման վրա: Բայց այդ ընտրությունն անհրաժեշտ է կատարել արագ՝ մինչեւ նոր պատերազմի սկիզբը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Նրանք, ովքեր հետաքրքրվում են պատմությամբ…»
    Մոտավորապես այսպես.
    «Лесной надзиратель, хранивший леса из любви к науке, в этот час сидел над старинными книгами. Он искал советскому времени подобия в прошлом, чтобы узнать дальнейшую мучительную судьбу революции и найти исход для спасения своей семьи.
    Его отец-лесничий оставил ему библиотеку из дешевых книг самых последних, нечитаемых и забытых сочинителей. Он говорил сыну, что решающие жизнь истины существуют тайно в заброшенных книгах.»
    Ա. Պլատոնով, Չեվենգուր

  2. Ruben says:

    1993-ից հետո Հայաստանում մարդ չեր մնացել, ովքեր ընդունակ էին, կատարել պրագմատիկ հաշվարկներ հօգուտ հանրապետության։
    Արդեն երեսուներեք տարի է, ինչ հանրապետությունը ղեկավարում են Ռուսաստանի և Թուրքիայի շահերը պաշտպանող անձինք (Պետրոս Գետադարձի ժառանգները)։
    Քրիստոսին խաչեցին երեսուներեք տարեկանում:

  3. Հ.Շ. says:

    Ռուսաստանը հիւանդագին, անտանելի երկիր մըն է, սակայն Հայաստանի այս մնացորդը եթէ կրնայ ունենալ իրմէ աւելի զօրեղ որեւէ դաշնակից, դա էլ՝ Ռուսաստանն է:

    Սակայն Ռուսաստանը իսկապէս որ վատ վիճակում է: Երբեք չէի երեւակայեր որ կը հասնէի այս եզրակացութեան, սակայն այլեւս ակնյայտ բան է: Ռուսաստանը, ինք, հիմնական կարիքը ունի դաշնակիցների: Սակայն այս հանգրուանին, փաստօրէն, Հայաստանը նրանց մաս չի կազմեր: ՌԴի հաշիւներուն մէջ, Հայաստանը դարձած է expendable, լքուելի:

    Այժմու կացութեան մէջ, ՀՀ այժմու վարչակարգը, ուրիշ որեւէ բան չի կարող անել, քան ինչ որ անում է: Որ փորձում է: Ժրաջան կերպով:

    Հայդուկ Շամլեան

    • Aha says:

      Too late for Pashinyan to reverse course and return to Russia, he knows his days would be numbered there and security guarantees are not reliable for him personally. Russia might not even be interested in him or Armenia, to be seen.

      Worst case scenario: the deal with Ankara for the transfer of a Russian real state property (Armenia) to Turkey in return for other geopolitical concessions from Turkey to Moscow doesn’t go smooth. Both end-up fighting each other like so many times in the past 300 years (the West’s dream) as Russia doesn’t let go of Armenia,

      Best case scenario: The Moscow-Ankara deal about the land exchange (Armenia) goes smooth, Russians leave Armenia, no war, no casualties, no destruction. Ankara (partially out of a remnant of guilt from 1915), doesn’t destroy Armenia, but rather proposes to Yerevan an upgraded version of the situation of the Istanbul Armenian community. A quiet and prosperous life in a formal country (flag, anthem, constitution, symbols, all chosen by Ankara) that will essentially be a Turkish protectorate and will be fully aligned with Turkey’s interests. Our future leaders will look to Ankara for validation and legitimacy, Turkish will be a second language in Armenia, and Armenia will defend Turkey in all security and international manners (even if the latter ends-up in a conflict with the West). Just like the way the Armenian SSR existed within the Soviet Union, the new De Jure independent Armenia will exist within the emerging new Turkish world, stretching from the Bosphorus to Central Asia.

      • Հ.Շ. says:

        Pashinyan started returning gradually to Russia in 2019. And he returned fully to Russia, in October 2020.

        To no avail, alas, regarding any military direct support on the terrain, by Russia.

        Then, Pashinyan signed the November 09, 2020 agreement. Relying fully on Russia, trusting Russia, putting the faith of Artsakh and Armenia in the hands of Russia.

        Russia did not execute its explicit, fundamental obligations, clearly written in the aforesaid document, which Russia has brokered and signed.

        Nor did Russia fulfill its elementary obligations towards Armenia, by virtue of the security treaties between the two countries, when the Azeri-Turkish soldiers invaded Armenia.

        It is only after all that, after the ultimate abandonment of Artsakh and Armenia by Russia – and its CSTO -, that Pashinyan started going back to Europe, in a desperate hope and attempt to save this residual Armenia with some real help and actual support from the Western governments. Which he will never obtain, of course.

        He must just resign. After negotiating his and his immediate family’s personal freedom and physical safety with the people who will form the next regime.

        Haytoug Chamlian

        • Aha says:

          I have to slightly disagree here. Pashinyan did not start to go to Russia in 2019 or in October 2020. In the former case he would have accepted the Lavrov plan and in the latter he would have accepted the October 19, 2020 ceasefire proposed by Putin.

          My subjective reading of the situation is the following: The Russians, understanding that their conflict with the West will probably escalate, wanted a quiet situation in the Caucasus and good relations with Turkey/Azerbaijan starting from the early 2010s and especially after Crimea in 2014. They attempted to convince us to accept their peace plan on the table. We did so in 2011 (Kazan) but Azerbaijan wanted more, beyond Serj’s red lines. The 2016 war was a warning to the Armenians (almost certainly with Russian acquiescence) that we mean business, accept whatever plan we are offering. Serj got te message, met periodically with LTP in view of coming concessions, reorganized his power base, switched to parliamentary model, and stayed as leader to take on himself the blow of the traitor/sellout accusation. When Nikol came and didn’t agree to the Russian (Lavrov) plan, the latter decided that serious illness requires serious remedies. That Nikol didn’t leave the CSTO or that he sent peacekeepers to Syria under Russian command didn’t have any weight in the eyes of the Russians, they understood that he’s trying to play them by doing little niceties and avoiding the main issue: accepting the Karabakh peace plan they were suggesting. Everything was over after the 2020 war and especially after Ukraine started, Russia was drastically weakened and its position in the Caucasus compromised.

          In chess also, there are moves that make the outcome of the game inevitable, irreversible, steps after which it’s too late to reverse course. I’ll say it again, the 2018-2020 period (from the revolution to the end of the war) was crucial in Armenian history, decisions were taken that have radically changed our identity, perspectives, evolutionary course, that will impact us as a nation for centuries to come. Our existence might not even continue in that part of the world. If we’re optimistic we can look at it as a completely new start.

      • Սարգիս Զեյթունյան says:

        Հարգելի Ահա, վարչապետ Փաշինյանի և Հայաստան պետության շահերը տրամագծորեն տարբեր են: Այնպես որ, լավագույն ու վատագույն սցենարներ ներկայացնելիս խնդրում եմ նաև ասեք, թե ում համար են դրանք լավագույնը կամ վատագույնը:

  4. Հայ says:

    Ստալինին Չերչիլի դաշնակից դարձրել է Գերմանիան։Բնական է, որ եթե Ադրբեջանը հարձակվի ՌԴ ի և Հայաստանի վրա միաժամանակ,մենք և ՌԴ կդառնանք դաշնակիցներ։Ինչ վերաբերվում է արժեհամակարգին,մենք պետք է հստակ ընդգծենք ինչպիսի արժեհամակարգն է մեզ համար ընդունելի և դաշինքներ կազմենք միայն նման պետությունների հետ։

    • Հ.Շ. says:

      Վերջին տողը… շշմեցուցիչ է: Իրապէս կը կարծէք որ այդպիսի բան գոյութիւն ունի՞, երբեւիցէ գոյութիւն ունեցե՞լ է, Աշխարհի Պատմութեան մէջ…

      Նախ ի՞նչ է հէլէ՝ հայաստանցիների արժեհամակարգը… Զանգուածային առումով, նրանք իրապէս այդքան տարբե՞ր են, ռուսներից…

      Իսկ ամէն դէպքում, երեւակայենք, երազենք ու սեպենք որ՝ Հայաստանի բնակիչների մեծամասնաթիւնը շա՜տ «եւրոպացի» են, եւ ուրեմն Հայաստանը դարձաւ Ֆրանսայի դաշնակից: Ֆրանսայի բոլոր դաշնակիցները, եւրոպական արժեհամակարգ ունի՞ն… Ուրեմն Հայաստանը պիտի դառնայ դաշնակիցը Ֆրանսային, բայց ո՞չ նրա դաշնակիցներին…

      • Հայ says:

        Եթե ես իմ անկեղծ կարծիքն ասեմ այսօրվա հայ հասարակության արժեհամակարգի վերաբերյալ, միգուցե այն չհրատարակի առավոտ օրաթերթը։ Ռուսների հետ համեմատվելը մեզ համար մեծ պատիվ է։
        Ռուսների լծի տակ ապրած հայը ոչ մի արժեհամակարգ էլ չունի,ինչպես ասում էր մեր կողմերը աքսորված Լերմոնտովը “։ дай на хлеб” ից բացի ոչինչ չգիտեն էս հայերը։
        Ինչպես ռուսներն են ասում “не было бы счастья,да несчастье помогло”
        Մյասնիկյանի ջանքերի շնորհիվ հազարավոր հայրենադարձներ,որոնք երբևէ արևելյան Հայաստանում չէին ապրել, եկան և մենք տեսանք թե ինչ բան է հայը։
        Հայն իրոք գիտակ է,վարպետ է,ստեղծող է,սիրող է,հանդուրժող է,մաքուր է,վեհանձն է,այն ասպետ է և ոչ կրիմինալ,մանր խուժան, անարդարին ծառայող փոքրոգի ստրուկ,ինչպես հիմա։

  5. Լավատես says:

    Չկա չարիք առանց բարիքի: Ուկրաինայի փորձը տարածաշրջանային պաշտպանության բնագավառում առաջընթաց է ապրել, կարծեմ Լեհաստանն էլ է նրանց փորձը յուրացրել եւ կիրառում է, Ռուսաստանում էլ են ստեղծվում նմանատիպ կառույցներ եւ ոչ միայն սահմանամերձ շրջաններում, կարծում եմ, ռուսներն էլ արժեքավոր նորամուծություններ կանեն այդ բնագավառում, որն արժեր սովորել: Մենք էլ ենք պարտավոր եւ ընդունակ նման կառույց ստեղծել եւ զարգացնել, վրացիներն էլ են ընդունակ եւ պարտավոր նման կառույց ստեղծել, եթե դեռ չեն ստեղծել, սա բոլոր տեղաբնիկ ազգերի պարտավորությունն է, եթե որեւէ տեղաբնիկ ազգ թե ժողովուրդ իր տեղական պաշտպանությունը չի ստեղծել, այն պարտադրում են նրան մյուս տեղաբնիկ ազգերը: Ընտանիքները իրենց բնակարանները կահավորում են պաշտպանության, ընտանիքների պատասխանատուներին՝ հայրերին ու տղաներին սովորեցնում զենքի կիրառման արվեստը եւ քննություն հանձնելուց եւ երդում տալուց հետո վստահում զենք: Բնակարանները ռազմական ամրոց դարձնելով, նրանց ներգրավում են համայնքը ռազմական ամրոց դարձնելու գործին: Ամրոց համայնքները ամրոց պետություն են ստեղծում: Սա չի փոխարինում կանոնավոր բանակին, բայց շատ արդունավետ օգնում է բանակին: Հողը, ընտանիքը, համայնքը, պետությունը, ժողովրդավարությունը, մշակույթը արժեքներ են եւ պարտավոր ենք պաշտպանել անընդմեջ, անկախ նրանից, սահմանիդ թշնամու բանակ է կանգնած թե բարեկամի բանակ: Հասարակական եւ քաղաքական ուժերը միասնական ուժերով ունակ են տեղական պաշտպանություն կազմակերպելու, սփյուռքն էլ սփյուռքում պարտավոր է իր տեղական պաշտպանությունը կազմակերպել՝ տեղական օրենքների սահմաններում, նույնիսկ թշնամի երկրների ժողովուրդների սեփական պաշտպանության կառույցներ ստեղծելու մշակույթը մեզ ձեռընտու է: Պետությունների ղեկավարներն այսօր գլոբալ հակաժողովրդական քաղաքականություն են վարում, բայց նրանց կարելի է ստիպել՝ իրար թիկունք կանգնելով տեղական ինքնակառավարման պաշտպանության ուժերով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829