Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը սոցցանցի X հարթակում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա, գրել է. «Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու համար»:
«ՉԻ». Էս հրաշալի լուր է: Սրան երկար էինք սպասել: Վերջապես պարզվեց, որ կռիվ չի լինելու: Որտեղի՞ց լինի, եթե հարձակման օրինական հիմքեր չկան: Դեսպանն է ասում:
Իսկ մինչև հիմա, արդեն չորրորդ տարին անընդմեջ, անընդհատ հարձակվում էր, տարածքներ վերցնում, գնդակոծում, ռմբակոծում, որովհետև օրինական հիմքեր կային:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում