SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, ժողովրդին հայտնի «Հերացու անատոմիկ»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։
Ըստ տեղեկությունների՝ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նա ձերբակալվել է։