Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում բարձրացրեց 154 կգ ու արժանացավ փոքր բրոնզի։ Մեր ծանրորդը հրումում բավարարվեց 182 կգ-ով եւ երկամարտում ցույց տալով 336 կգ՝ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ