Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունը շարժվում է ոչ թե պրագմատիկ կամ չոր հաշվարկով, այլ մտել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ. Տիգրան Աբրահամյանը` «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովում

Փետրվար 16,2024 23:55

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Թեհրանում մասնակցում եմ «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին, որի թեման է` «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար», որը կազմակերպվել է ՀՈւՍԿ հաստատության կողմից (Թեհրանի Հայ Դատի հանձնախումբ):

Թեմայի շրջանակներում ծավալուն անդրադարձել եմ տարածաշրջանային խնդիրներին, դրանում աշխարհաքաղաքական դիմակայությանն ու հնարավոր սցենարային զարգացումներին:

Անհնար է թերագնահատել կամ շրջանցել տարածաշրջանային երկրների, մասնավորապես Իրանի դերն այս զարգացումներում, մանավանդ, որ մի քանի կարևոր ուղղություններում երկկողմ շահերը համընկնում են և կարող են ծառայել ընդհանուր նպատակներին:

Մյուս կողմից, խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը շարժվում է ոչ թե պրագմատիկ կամ չոր հաշվարկով, այլ մտել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ, որտեղ դեռ պարզ չէ, թե ով կշահի, բայց միանշանակ է, որ Հայաստանը կկորցնի:

Չեմ կարող նաև չարձանագրել, որ Հայաստան-Ադրբեջան նոր բախումը կարող է անկայունություն և ցնցումներ մտցնել Մեծ տարածաշրջանում:

Դեռևս հնարավորություն կա հնարավոր բախումը կանխելու համար, բայց դա կապված է մեծ թվով գործոններից, որոնց ապահովումը տարբեր պատճառներով բարդ կլինի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829