Լրահոս
Օրվա լրահոսը

Նավալնիի մահից հետո ռուսաստանցիները ցույցի են դուրս եկել Երևանում` ՌԴ դեսպանատան մոտ

Փետրվար 16,2024 23:30

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրից մի քանի ժամ անց՝ այս պահին, Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվել են մեծաթիվ մարդիկ, ռուսաստանցիներ։ Նրանք հավաքվել են՝ արտահայտելու իրենց հարգանքն ու ցավը Պուտինի հիմնական քննադատի մահվան կապակցությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրանք պաստառներ ունեն՝ «Ներիր մեզ, Լյոշա», «Ռուսաստանը կլինի ազատ» և նմանատիպ այլ գրառումներով, նաև ուղիղ մեղադրանքներով Ռուսաստանի իշխանություններին Նավալնիի, իրենց բնորոշմամբ, «սպանության» համար։

«Մարդիկ համաձայն չեն, որ այսօր երկրում պատերազմ է ընթանում, իսկ ընդդիմության ամենագլխավոր ղեկավարին այսօր, կարելի է ասել, բերդում սպանում են։ Այս մարդիկ, որ այսօր հավաքվել են այստեղ, պատասխանատվությունը Վլադիմիր Պուտինի վրա են դնում», – ասաց հավաքվածներից մեկը։

Անմիջապես Ռուսաստանի դեսպանատանը մոտենալ ցուցարարներին չհաջողվեց, նրանք շենքի դիմացի մայթում են։ Ցույցը խաղաղ է ընթանում։

«Ցնցված եմ, շոկի մեջ, մենք ցավ ենք զգում, մենք՝ բոլորս սգում ենք, Ռուսաստանը կորցրեց իր մեծ հայրենասերին», – ասաց մեկ այլ ցուցարար։

«Ես կարծում եմ, որ այստեղ հավաքված բոլոր մարդկանց մեկ ցանկություն է միավորում, որ Պուտինը հեռանա, իսկ ամենալավը կլինի, որ Հաագայի դատարանի առաջ կանգնի», – հավելեց մյուսը։

Տեսանյութը`  «Ա1+»-ի  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԿԿ says:

    это дезертиры, сбежавшие через КПП Ларс на велосипедах

  2. Gohar says:

    ․․․это дезертиры, сбежавшие через КПП Ларс на велосипедах, շնորհակալություն։ Թող մխիթարվեն Հայաստանի Նավալնիով։ Մի կերպ կդիմանան։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829