Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նավալնիի կինը Մյունխենում հայտարարել է՝ ամուսնու մահվան հաստատման դեպքում Պուտինը պետք է պատասխանատվություն կրի

Փետրվար 16,2024 21:55

«Ազատություն» ռ/կ. Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, Մյունխենի անվտանգության համաժողովում հանդես է եկել հայտարարությամբ և պնդել՝ ամուսնու մահվան լուրը հաստատվելու դեպքում պետք է Պուտինը պատասխանատվություն կրի։

Նավալնայան ելույթի սկզբում նախ նշել է, որ Նավալնիի հետ տեղի ունեցածի մասին հայտնի է միայն ռուսաստանյան պաշտոնական աղբյուրներից, ինչին հավատալը, նրա խոսքով, շատ դժվար է։

«Բայց, եթե ճիշտ է, ես ցանկանում եմ, որ Պուտինը, նրա շրջապատը, պուտինյան ընկերները, նրա կառավարությունը իմանան՝ մեր երկրի իմ ընտանիքի, իմ ամուսնու հետ տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրելու։ Եվ այդ օրը շուտով գալու է։ Եվ ես ցանկանում եմ կոչ անել միջազգային հանրությանը, որ համախմբվեն ու հաղթեն այդ չարին», – ասել է նա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829