Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում պաշտոն ստանձնելուն պես՝ աշխատանքի է ընդունել եղբորն ու ընկերոջը․ գործը հակակոռուպցիոն կոմիտեում է

Փետրվար 16,2024 20:00

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Պ․ Վ․-ն, կասկածվում է պետությանը էական վնաս՝ 6.661.729 դրամ պատճառելու մեջ։

Գյումրու ոստիկանության Մուշ բաժին ստացված տեղեկությունների համաձայն, տնօրենի պարտականությունները կատարողը 2019-2023թթ. աշխատանքի է ընդունել հարազատ եղբորը՝ Պ․ Վ․-ին և իր մտերիմներից մեկին՝ Լ․ Ս․-ին, որոնք չհաճախելով աշխատանքի՝ ստացել են հաստիքային աշխատավարձեր:

Ոստիկանության Մուշ բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Պ.Վ․-ն, տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը պայմանագիր կնքելով նրանց հետ և քաջատեղյակ լինելով այդ երկու անձանց աշխատանքի չհաճախելու ու պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու մասին, չարաշահել է իր լիազորությունները, դրանք ի վնաս պետական և ծառայողական շահերի է օգտագործել, չի կատարել իր ծառայողական պարտականությունները․ միջոցներ չի ձեռնարկել նրանց պայմանագրերը լուծելու համար, ինչի արդյունքում նրանց տևական ժամանակ պետբյուջեից որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր 6.661.729 դրամ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Միայն Գյումրիում չէ, էլի քաղաքներ կան, որ սկսել եք, բոլոր քաղաքներում էլ ուսումնասիրություններ իրականացրեք։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829