«ՆԱՏՕ-ի առաջնորդների հապճեպ արձագանքը Նավալնու մահվանը՝ Ռուսաստանին ուղղված ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնաբացահայտում է։ Դեռ դատաբժշկական փորձաքննություն չկա, իսկ Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են»,- տելեգրամի իր էջում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ալեքսեյ Նավալնիի մահվանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընդդիմադիր գործչի մահը որակելով որպես ժողովրդավարության բոլոր պաշտպանների ողբերգություն:
Շառլ Միշելն էլ X-ի իր էջում գրել է, որ ԵՄ-ն Նավալնու ողբերգական մահվան միակ պատասխանատու է համարում «ռուսական ռեժիմին»:
«Մարտիկները մեռնում են, բայց ազատության համար պայքարը երբեք չի ավարտվում»,- նշել է Միշելը:
Կարդացեք նաև
Alexei @navalny fought for the values of freedom and democracy. For his ideals, he made the ultimate sacrifice.
— Charles Michel (@CharlesMichel) February 16, 2024
The EU holds the Russian regime for sole responsible for this tragic death.
I extend my deepest condolences to his family. And to those who fight for democracy around…