Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բարձրագույն կրթության ոլորտում կրթական իրավունք ունեցող բոլոր անձանց համար ունենք աջակցության ծրագրեր». Սարգիս Հայոցյանը՝ Արցախից տեղահանվածների մասին

Փետրվար 16,2024 17:51

«Առաջին ծրագրի շրջանակում կառավարության որոշմամբ հաստատվել է սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-24թթ ուստարվա համար ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը եւ տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը: Այս ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները ներգրավում են Հայաստանի բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում»,- նշեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ ներկայացնելով կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը եւ մասնավորապես երկու ծրագրերը: Նա ասաց, որ ներկայումս ունենք Արցախից բռնի տեղահանված 4640 սովորողներ, որոնցից 2116-ը սովորել են Արցախի բուհերում, իսկ 2524-ը՝ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Սարգիս Հայոցյանի խոսքով, այս տարվա հունվարի դրությամբ Արցախից բռնի տեղահանված՝ Արցախի բուհերի 1897 ուսանող արդեն իսկ ներգրաված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում:

Ինչ վերաբերվում է երկրորդ ծրագրին, այս մասին էլ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահը նշեց. «Երկրորդ ծրագրով ուսման վարձի փոխհատուցում է նախատեսվում ՀՀ բուհերի ուսանող հանդիսացող Լեռնային Ղարաբաղի այն ուսանողներին, որոնց ընտանիքի անդամները բռնի տեղահանվել են… Այս ծրագրի շրջանակում նախնական հայտերի հիմքով աջակցություն է ստանում 844 շահառու: Այս երկու ծրագրերի շրջանակում ունենք ամբողջական ծածկում թիրախային խմբի, այսինքն` բարձրագույն կրթության ոլորտում կրթական իրավունք ունեցող բոլոր անձանց համար ունենք աջակցության ծրագրեր»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը անդրադարձավ քաղաքացիների կողմից ամենահաճախ տրվող հարցերին: Դրանցից մեկն այն էր՝ արդյոք Արցախի թոշակառուները կարո՞ղ են օգտվել կենսաթոշակի եւ նպաստի հետվճարի ծրագրից: Զառա Մանուչարյանն ասաց, որ նրանք նույնպես կարող են օգտվել այդ ծրագրից՝ անկանխիկ գործարքների դեպքում: Նա տեղեկացրեց, որ կոմունալների վճարի դեպքում եւս կգոյանա 10 տոկոս հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը:

Ի թիվս այլնի, Մանուչարյանը տեղեկացրեց նաեւ, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը նախարարության համար շարունակում են լինել օրակարգային, մշակվում են նոր ծրագրեր: Ասաց, որ բնակվճարների եւ կոմունալների փոխհատուցման համար գործող վեցամսյա ծրագիրը ավարտվում է մարտ ամսին, բայց դրա փոխարեն կլինի ծրագիր, որը կապահովի սահուն շարունակությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829