«Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»,- ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որը Բիշքեկում մասնակցում է Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։
«Մենք տեսնում ենք նաև արևմտյանների ցանկությունը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում»,- ասել է Պատրուշևը։