Ինչպես հայտնում է Reuters-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «խորապես վշտացած և անհանգստացած է» ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին հաղորդագրությունից։
«Մենք պետք է հաստատենք բոլոր փաստերը, իսկ Ռուսաստանը պետք է պատասխանի նրա մահվան հանգամանքների վերաբերյալ բոլոր լուրջ հարցերին», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք՝ 2021 թվականին Ջո Բայդենը խոստացել էր «կործանարար հետևանքներ», եթե Նավալնին մահանա բանտում։