Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին. Ռադեւը բարձր է գնահատել ՀՀ հավատարմությունը եվրոպական արժեքներին

Փետրվար 16,2024 17:09

Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ նախագահին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակության ջերմ ընդունելության եւ կառուցողական երկխոսության համար:

Բուլղարիայի նախագահը նշել է, որ չնայած հայ-բուլղարական սերտ միջպետական հարաբերություններին՝ կա համագործակցության չիրացված մեծ ներուժ արդյունաբերական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում:

«Հայ համայնքը մեծ ներդրում ունի Բուլղարիայի մշակութային, գիտական եւ կրթական կյանքում, եւ մենք ուրախ կլինենք զարգացնել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությունն այս եւ այլ ոլորտներում»,- նշել է Բուլղարիայի նախագահը:

Անդրադառնալով ժողովրդավարական ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ռումեն Ռադեւը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին եւ ընդգծել, որ Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ այն խնդիրները, որոնց Հայաստանը բախվում է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ հարատեւ անվտանգության հաստատման հարցում:

Ռումեն Ռադեւն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ եւ վստահեցրել, որ Բուլղարիան կանի ամեն բան՝ նպաստելու խաղաղության հաստատմանը:

«Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացին, եւ այս համատեքստում մենք ակնկալում ենք նաեւ Բուլղարիայի աջակցությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ռազմական եւ առեւտրատնտեսական ոլորտներում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829