Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆարիդ Շաֆիև. ՀՀ օրենսդրությունը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Առաջին հերթին պետք է լուծել սահմանադրական հարցը

Փետրվար 16,2024 17:05

«Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի» խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը «Նոր դարաշրջանը գլոբալ համակարգերում, ուժային պատերազմները և Հարավային Կովկասը» միջազգային պանելի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար:

«Արևմուտքը զինում է Հայաստանին։ Հայաստանի օրենսդրությունը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Առաջին հերթին պետք է լուծել սահմանադրական հարցը։ Մենք չենք մեկուսանում Արևմուտքից։ Բայց խնդիր կա նրանց մոտեցման հարցում։ Այսօր Ադրբեջանը շարունակում է համագործակցել Արևմուտքի հետ, սակայն ակնհայտ փաստեր կան, որոնք վկայում են Եվրամիության կողմնակալ վերաբերմունքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ»,- նշել է նա։

Region Monitor

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829