Այսօր լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեցին՝ հասարակության մի հատված կա ձեզ մեղադրում է նրա համար, որ տեղյակ եք եղել, որ Արցախի 7 շրջանները պետք է հանձնվեն, ձեզ ասում են՝ ավելի լավ էր հանձնեիք, քան իշխանությունը տայիք Նիկոլ Փաշինյանին: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ կա՛մ ձեր ձեւակերպումն է սխալ, կամ ուղղակի չափազանցնում եք: Դա հասարակության մի հատված չի, մի քանի հոգի կան, որ այդ հեքիաթները պատմում են: Ես այդտեղ տրամաբանության հետք չեմ տեսնում: Բա եթե այդպիսի բան կար, ես ինչի՞ էի վարչապետ առաջադրվում: Եթե այդպիսի բան կար, հեն է, իմ ժամկետն ավարտվում էր, ես կգնայի մեր տուն»:
Դիտարկմանը, որ դուք պետք է գնայիք տուն, բայց չգնացիք ու դրանից հասունացավ բողոքի մեծ ալիք՝ Սերժ Սարգսյանը հակադարձեց. «Դրանից չի հասունացել: Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, իմ այդ որոշումը ոչ թե հօգուտ իմ անձի է եղել, ես դրանով փորձել եմ արհավիրքը հեռացնել Հայաստանից: Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա նրանք ասեն՝ դրանով ինչի՞ են հասել»:
Լրագրողներից մեկն ասաց, որ եթե չառաջադրվեր, հեղափոխություն չէր լինի՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իսկ որտեղի՞ց գիտեք, բա՞խտ ես նայել, դու բաժա՞կ ես նայել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն․ 2012–ի հոկտեմբեր
«Տեսնում էիր, որ արհավիրքը մոտ է», եւ այդքան հեշտօրէն անձնատուր եղար, յանձնուեցար խելագարուած ամբոխի մը փողոցային քմայքներին, Հայոց պետութիւնը յանձնեցիր՝ Փաշինյանի նման մի խանգարուած արարածի ու իր ոջլոտ վոհմակին: Ուրեմն մեղքը քո վզին: Աններելի մեղքը, նկատի ունենալով դրա աղէտալի հետեւանքների տարողութիւնը: Արժանի չես վերադառնալու:
Հայդուկ Շամլեան