Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի կեսկատակ պատասխանը, երբ փոխանցեցին բանակի աննախադեպ ինժեներական կահավորման մասին. «Դե դուք էլ ասեք»

Փետրվար 16,2024 16:07

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ «այս մարդիկ 3,5 տարվա ընթացքում չեն հասցրել կահավորել առաջնագիծը»:

Հարցին՝ ձեզ էլ քննադատում են, որ 10 տարիների ընթացքում չեք կահավորել պատշաճ՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դե մենակ էդ չի, ասում են՝ 20 տարի մենք զենք չենք ունեցել, զինամթերք չենք ունեցել, բայց բանից պարզվում է՝ ադրբեջանցիները սպասում էին, որ մենք գնանք, հետո հարձակվեն, հետո ցույց տան, որ մեր դիրքերը պատշաճ կահավորված չեն»:

Լրագրողները ճշտեցին՝ բայց կահավորված եղե՞լ է նախագահը հաստատեց. «Իհարկե, եղել է: Մենք ամեն ինչ ունեցել ենք՝ պատերազմում այսպիսի ողբերգական հետեւանքներ չունենալու համար: Դուք մի լսեք այս մարդկանց, ովքեր բանակից ընդհանրապես բան չեն հասկանում: Դուք ընթերցո՞ւմ եք դրսի փորձագետների գրածները, կարծիքները, թե՞ սրանք ինչ ասում են՝ ուղղակի հալած յուղի տեղ ընդունում եք: Պետք է ընթերցել ու տեսնել»:

Լրագրողների դիտարկմանը՝ իշխանություններն ասում են, որ հիմա դիրքերը կահավորում են, աննախադեպ ինժեներական աշխատանքներ են իրականացնում՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց հումորով. «Դուք էլ ասեք: Հիշո՞ւմ եք հայտնի պատմությունը՝ դուք էլ ասեք»:

Հարցին՝ ե՞րբ է հնարավոր իշխանությանը հեռացնել, ինչո՞ւ ընդդիմությունը չի մոբիլիզացվում, պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ ձեր իշխանության հետ, եթե նույնը անեիք, ինչ այսօրվա իշխանությունն է անում՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող դա պատկերացնել, որովհետեւ մենք ի վիճակի չէինք այդպիսի բաներ անելու, բացարձակապես: Ես ինչպե՞ս կարող եմ այդ բաները պատկերացնել: Մենք այդ բաները չենք արել՝ մարդիկ դուրս են եկել փողոց, պահանջել են մեր հրաժարականը»:

Դիտարկմանը՝ ձեզ մեղադրում էին թալանի մեջ՝ նա պատասխանեց. «Իհարկե, կմեղադրեն, իշխանափոխության ընթացքում շատ հնարքներ են արել ու դա մենակ իրենք չեն արել, արել են նաեւ իրենց օժանդակողները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն․ 2012–ի հոկտեմբեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարիկ Հովհաննիսյան says:

    Եթե համաձայնվեիր, որ թալանել ես, մնացած պնդումներիդ գուցե հավատայի ու քեզ Դուքով դիմեյի, որպես նախկին նախագահ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829