նՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինին արդեն զեկուցել են Նավալնիի մահվան մասին, հայտնում է РБК-ն։
RT-ի աղբյուրի համաձայն՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան վարկածներից մեկը պոկված թրոմբն է:
Նավալնիի փաստաբան Լեոնիդ Սոլովյովը «Նովայա գազետա»-ին ասել է, որ նա Ալեքսեյին այցելել է չորեքշաբթի օրը՝ երկու օր առաջ։ «Այն ժամանակ ամեն ինչ լավ էր», – նշել է փաստաբանը:
Հիշեցնենք՝ Յամալո-Նենեցյան շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ալեքսեյ Նավալնին իրեն վատ է զգացել՝ զբոսանքից հետո. գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել հաստատության բուժաշխատողները, շտապօգնության բրիգադ է հրվիրվել: Վերակենդանացման միջոցառումները չեն օգնել։