Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդը հայտնել էր, որ պատվիրատուն մարմնական վնասվածք ունի

Փետրվար 16,2024 16:03

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հունվարի 24-ի երեկոյան ահազանգ էր ստացվել: Զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ մոտեցել է Հրաչյա Քոչար փողոցի հասցեներից մեկը և նկատել, որ պատվիրատուն մարմնական վնասվածք ունի, արնահոսում է։

Չուշացավ նաև հիվանդանոցից ահազանգը։ Շտապօգնության խումբը գանգուղեղային վնասվածքով և կտրած-ծակած վերքերով «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել մի տղամարդու։

Տուժածը հիվանդանոցում ներկայացել էր ուրիշ անուն ազգանունով։ Սակայն իրավապահների հմուտ աշխատանքի շնորհիվ երիտասարդի ինքնությունը պարզվեց։

Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համադրելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ պարզեցին, որ տուժողը դեռևս ինքնությունը չպարզված մի քաղաքացու հետ գնացել էր Արաբկիր վարչական շրջանի ռեստորաններից մեկը՝ 42-ամյա տղամարդու հետ պարզաբանումների։ Նա էլ համաձայնության չգալով՝ տուժողի և նրա հետ եկած ընկերոջ հետ դուրս է գալիս առանձնասենյակից, զանգահարում ազգականներին ու ընկերներին, որպեսզի գան հաշվեհարդար տեսնելու։ Ժամը 18.45-ին նրանք եկել են ռեստորան, որտեղ վիճաբանություն է սկսվել։

Տղամարդիկ դուրս են եկել ռեստորանի բակ, որտեղ 42-ամյա տղամարդն ու ընկերները կռփազենքով և ոտքերով հարվածներ են հասցրել տուժողին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ 26-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նրան։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է 42-ամյա տղամարդու ընկերների և ազգականների ինքնությունը։

Վեճի մասնակիցներից 32-ամյա երիտասարդը Արարատի մարզի Այնթապ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ փետրվարի 10-ին դանակահարողը և վեճի 26-ամյա մի մասնակից ինքնակամ ներկայացել են բաժին, ապա ձերբակալվել և տեղափոխվել են քննչական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829