Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանի թիվ 3 ուղղիչ գաղութում, հայտնել է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության շրջանային վարչությունը։
«Դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսնելուց հետո իրեն վատ է զգացել՝ կորցնելով գիտակցությունը։ Շտապօգնության խումբ է հրավիրվել»,- նշվում է հաղորդագրությունում։
«Կատարվել են անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ, որոնք սակայն դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։
Մահվան պատճառները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։