Լրահոս
Օրվա լրահոսը

«Կխոչընդոտի խաղաղությանն ուղղված ջանքերին». Թուրքիան ԵԽԽՎ-ից պահանջում է վերանայել Ադրբեջանի պատվիրակությանը վտարելու որոշումը

Փետրվար 16,2024 15:41

«Ազատություն». Անկարան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) պահանջում է վերանայել ադրբեջանական պատվիրակությանը Վեհաժողովի աշխատանքներից հեռացնելու որոշումը՝ պնդելով, թե ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը «կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերին»։

«Թուրքիան ԵԽԽՎ-ին կոչ է անում հնարավորինս արագ անդրադառնալ այս սխալին և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վրա», – ասված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել