Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյան. Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու

Փետրվար 16,2024 15:16

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է իրեն հաճախ տրվող հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա։

Մարուքյանը սոցցանցի X հարթակում նշել է՝ իր պատասխանն այդ հարցին այն է, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու համար։ Ավելին, 2021 թվականից սկսած՝ Ադրբեջանի բոլոր գործողությունները ագրեսիա են և միջազգային քրեական իրավունքի համաձայն համարվում են հանցագործություններ։

«Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ։ Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին»,- նշել է Մարուքյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829