ԵՄ կողմից վերջերս տրամադրված դրամաշնորհի շրջանակում Վիննեթ Գորիսի զարգացման հիմնադրամն աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված տարեցներին։
Ծրագրի շահառուները Գորիսում հաստատված 100 տարեցներ են, ում տրամադրվում են հիգիենայի պարագաներ եւ սնունդ, ինչպես նաեւ բժշկական ծառայություններ եւ անհրաժեշտ պարագաներ, ապահովվում է նաեւ միջավայր տարեցների շփման եւ սոցիալիզացիայի համար` ձեռքի աշխատանքի, խոհարարության եւ ամեն շաբաթ կազմակերպվող սոցիալական այլ միջոցառումների միջոցով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաեւ տարեցների կենտրոնի վերանորոգման եւ կահավորման աշխատանքներ։
2023 թվականի սեպտեմբերից ի վեր ԵՄ-ն ավելի քան 12.5 միլիոն եվրո աջակցություն է տրամադրել առավել խոցելի խմբերին պատկանող փախստականների կարիքները հոգալու համար։ Առնվազն 2500 տարեց փախստականներ Հայաստանի ողջ տարածքում աջակցություն են ստացել ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում։
EU NEIGHBOURS east