Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը, արգելվեցին հեռախոսազրույցները եւ նամակագրությունը:
Հիշեցնենք, որ նախկին նախարարը հրաժարական տվեց օրեր առաջ, նրան մեղադրանք է առաջադրվել առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթով:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
Հարցին, թե իր նախկին պաշտոնում շրջանառվում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի անունը, նախկին նախարարը արձագանքեց. «Շատ լավ», ապա հավելեց, որ անփոխարինելի մարդիկ չկան:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ