Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գործող իշխանությունները չեն հասկանում իրենց վարած քաղաքականության իրական հետևանքները. Արշակ Կարապետյան

Փետրվար 16,2024 13:07

Հայաստանի գործող իշխանությունները գրեթե 1.5 տարի իրենց ողջ քաղաքականությունը կառուցում են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու և Արևմուտքին մեր տարածք հրավիրելու վրա, ընդ որում՝ լինելով ապիկար և դիլետանտ, նույնիսկ հարկ չեն համարում կարդալ պատմությունը հասկանալու համար Հարավային Կովկասում Ռուսաստանի կենսական շահերը, որոնց համար Ռուսաստանը մի քանի պատերազմ է մղել, այդ թվում Պարսկաստանի, Թուրքիայի, այլ պետությունների դեմ, նաև աշխարհաքաղաքական իրողությունները, այնքան, որ նույնիսկ Ռուսաստանից վերջին շաբաթներին պարզ և կտրուկ նախազգուշացումներ են արվում։ Ամենաթարմը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի երեկ «Իզվեստա» թերթին տված հարցազրույցն էր, որտեղ նա կոչ է արել հայկական իշխանություններին կողմնորոշվել նախևառաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերությունների հարցում։

«Պաշտոնական Երևանի աշխարհաքաղաքական տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին»,- բացեիբաց ասել է Գալուզինը։ Նրա խոսքով՝ հաճախ են պնդումներ հնչում, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ը կարող են կորցնել Հայաստանը։ «Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ոչ թե Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հավանական կորուստների, այլ այն մասին, որ մի կողմից Արևմտյան գործոններով հրապուրվելը, մյուս կողմից տատանումները՝ արդյոք պետք է լքել ՀԱՊԿ-ը, թե՝ ոչ, կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին»,- պարզ ասել է Գալուզինը, պնդել, որ Արևմուտքը Կովկասոում անելիք չունի։ Միակ երկիրը, որ դեպի Արևմուտք վայրիվերումներ է անում Հայաստանն է, նույնիսկ Վրաստանը, որ տևական ժամանակ տարվել էր արևմտյան հովերով, այսօր արդեն գիտակցաբար մի կողմ է դրել բոլոր հակառուսական հայտարարությունները և փորձում է հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։ Միայն Ռուսաստանը չէ, որ զգուշացնում է Հայաստանի իշխանությունների նման քաղաքականության վտանգավոր ելևէջների մասին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշում է, թե գործող իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին 44-օրյա պատերազմում մեզ չաջակցելու համար, բայց եթե Ռուսաստանը չլիներ, 10 օրից ավելի չէինք դիմանա։

Չբացահայտելով որոշ գաղտնիքներ՝ պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ այսօր Ռուսաստանի դեմ խոսելը բերեց նրան, որ տարածաշրջանում Հայաստանը մնացել է մենակ։ Ռուսաստանը մեծ երկիր է, ունի իր նպատակները և կարող է հակառուսականության դրսևորման դեպքում լուրջ վտանգ ներկայացնել։ Որպես օրինակ, պաշտպանության նախկին նախարարը նշել է Արցախի հետ կատարվածը, երբ հայերը դուրս եկան, բայց ռուսական զորքը մնաց։ «Մենք վտանգի տակ ենք»,- նշում է Արշակ Կարապետյանը, փաստարկում, որ այսօրվա հիմնական հակառակորդը Հայաստանի գործող իշխանություններն են, որոնք չեն հասկանում իրենց վարած քաղաքականության իրական հետևանքները։



«Համահայկական ճակատ» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829