Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն Ալիևի երդմնակալության ժամանակ արված ելույթի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
▪️«Ադրբեջանի նախագահի՝ երդմնակալությանը հաջորդած ելույթը պարզ վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանում ծայրահեղ ռասիզմն ու ազգայնականությունը հասել են իրենց կարելիության գագաթնակետին։ Որպես քաղաքական գործիչ՝ Իլհամ Ալիևն իրեն թույլ է տալիս հայ ազգի ներկայացուցիչներին անվանել «սատանաներ», «թշնամիներ», այն ազգին, որին բոլորովին վերջերս, սովամահության եզրին հասցնելով, խաղաղ ինտեգրացիայի խոստումներ էր տալիս»։
▪️«Ադրբեջանի նախագահը, խոսելով Ստեփանակերտում իր անօրինական ընտրության մասին, ասում է, թե այդ շենքում են ծրագրվել ադրբեջանցիների նկատմամբ «արյունալի հանցագործությունները», սակայն նա, կարծես, թե մոռանում է հիշատակել, թե որ շենքերում են ծրագրվել Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը, որ շենքերում են նախապատրաստվել պատմական Գարդմանի և Նախիջևանի հայաթափման վայրագ գործողությունները, և վերջապես մի՞թե իր երդմնակալության վայրը չէ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման գաղափարների որջը»։
▪️«Ադրբեջանական վարչակարգը մշտապես քննադատում է Հայաստանին իր ռազմական կարողությունների բարելավմանն ուղղված քայլերի համար՝ դրանք համարելով խոչընդոտ խաղաղության ճանապարհին, սակայն Ադրբեջանի նախագահը բացեիբաց հայտարարում է, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում իրենց զինված ուժերի հետագա զարգացման համար, ձեռք է բերվում անհրաժեշտ սպառազինություն, տեխնիկա, ստեղծվում են նոր զինված կազմավորումներ։ Ըստ նրա՝ հատուկ նշանակության ջոկատների թիվը մի քանի անգամ ավելացել է, նորաստեղծ զինված հրամանատարական ստորաբաժանումներում զինծառայողների թիվը հազարներով է չափվում, և այդ գործընթացը շարունակվում է։ Հետևապես՝ ինչ է այս հայտարարությունը, եթե ոչ ռազմականացման և ծավալապաշտական նկրտումների պարզ խոստովանություն։ Խնդրահարույց է նաև այն, թե «Մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել» ասելով ինչ է պատկերացնում Իլհամ Ալիևը․ Ադրբեջանի ո՞ր գործողությունները, նման ռազմականացման պայմաններում, ոչ ոք չի կարող կանգնեցնել, եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Եթե իրապես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան, ապա ինչպես բացատրել Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան 2021 թ․ մայիսից ի վեր»։
Կարդացեք նաև
▪️«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետականորեն հնչող ռասիզմն ու էքստրեմիստական հայատյացությունը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը քննել ադրբեջանական ծավալապաշտական հռետորաբանությունը և համարժեք արձագանք տալ այն վտանգներին, որոնք բխում են այդ հռետորաբանությունից»:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն