Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հիմա փորձում է դիրքավորվել որպես իսլամական արժեքների պաշտպան, նեոգաղութատրիության, ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 16,2024 12:12

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ալիևի ուղերձի գլխավոր թեզը գաղափարական ռիսկերի մասին էր։ Նշել է ադրբեջանցի պատգամավոր Ասիմ Մոլազադեն։ «Գաղափարախոսական ռիսկերն ուղղված են Ադրբեջանի ազգային արժեքների դեմ։ Բացի այդ, բավական վտանգավոր է որոշ արտաքին դերակատարների ցանկությունը՝ խարխլելու և թուլացնելու ադրբեջանական պետականությունը։ Ի վերջո, կան մեծ թվով վտանգավոր մարտահրավերներ, երբ խոսքը կոնկրետ գաղափարախոսության մասին է: Կա նաև բռնության, ահաբեկչության խնդիր, և այս ամենը վտանգավոր միտումներ են։ Իսկ Ադրբեջանը պետք է պահպանի իր ամբողջականությունը նրանց դեմ պայքարում։ Ի վերջո, Ադրբեջանը պատմականորեն եղել է իսլամական աշխարհի առաջատարը»,-նշել է պատգամավորը։

Ադրբեջանը հիմա փորձում է դիրքավորվել որպես իսլամական արժեքների պաշտպան, նեոգաղութատրիության, ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ։

Բայց իրականությունը փաստում է, որ հենց Ադրբեջանն է ամենաակտիվ արշավն իրականացրել իսլամադավանների նկատմամբ։ Դեռ 2011 թվականին Իսլամական կուսակցության ակտիվիստները։ Սկսվեց կազմակերպված պետական արշավ նրանց նկատմամբ։ Ադրբեջանում մինչ հիմա շիա հավատացյալները թիրախի տակ են և համարվում են բռնապետական վարչակարգի սպառնալիք։

Ահաբեկչությունը Ադրբեջանի որդեգրած պաշտոնական քաղաքականությունն է, որն ամենից շատ կիրառվում է հայերի նկատմամբ։ Արցախի ամբողջ պատմությունն ու այնտեղից հայ բնակչության դուրս բերումը այդ քաղաքականության ցցուն դրսևորումն է։

Ադրբեջանի ղեկավարը իր բռնապետական վարչակարգով փորձում է եվրոպական երկրների դեմ պայքար մղել օգտագործելով նրանց գաղութատիրական անցյալը։ Ադրբեջանում ամբողջ հանրությունն է ապրում ճնշված ու լռեցված վիճակում, ցանկացած այլակարծություն արագորեն լռեցվում է, մարդկանց շանտաժի են ենթարկում, այդ երկրում անգամ եղանակից են վախենում բողոքել։ Եվ այդ երկիրը ուզում է հանդես գալ ճնշվածների շահերից։

Միտքս այն է, որ Ադրբեջանի ցանկացած քայլ կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Ես հստակ տեսնում եմ, թե ինչպես կարելի է դիվանագիտական, քաղաքական ու քարոզչական ուղիներով կերտել Ադրբեջանի ագրեսիվ ու բռնապետական իմիջ միջազգային հանրույթում՝ հատկապես այն իրավիճակում, երբ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ։ Դա կօգնի բազմաթիվ վտանգավոր զարգացումներ կանխել, առաջին հերթին, հենց մեր պետության համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829