«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ հրավիրվել էինք ՀՀ կառավարություն։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում քննարկեցինք արցախցիների բնակարանային հարցերը լուծելու ուղղությամբ կառավարության խիստ նախնական առաջարկները, որոնք, ըստ իմ գնահատման, խիստ անբավարար էին ներկա պայմաններում հարցեր լուծելու։
Որոշվեց, մեր կողմից արված դիտողություններն էլ հաշվի առնելուց հետո, կազմվի նախնական ծրագիր, որը նորից հասարակության հետ քննարկելուց հետո կայացվի վերջնական ծրագիր։
Իմ տպավորությամբ, եթե մեր հասարակությունը իր վճռական խոսքը չասի, այս կառավարությունից լավ որոշում չի սպասվում։
Կարդացեք նաև