Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը չի գտել հակափաստարկներ մեր փաստարկների դեմ

Փետրվար 16,2024 13:00

Բաց նամակ Ավագանու անդամներին

Այս օրերին Երեւանի քաղաքապետարանում քննարկվում է տրանսպորտում միասնական էլեկտրոնային տոմսի համակարգ ներդնելու հարցը:

Նախագծի հետեւում կանգնած է համաշխարհային անդրկուլիսը, որը գրավել է իշխանությունը Արեւմուտքում եւ մի շարք այլ երկրներում: Այս նախագծի շրջանակում իշխանությունները նախատեսում են էականորեն թանկացնել ուղեվարձը, մեծացնել տոմսի գինը: Դրանից շահելու են այս համակարգի տերերը (որոնք նույնպես այս նախագծի լոբբիստներ են) մեր ժողովրդի հաշվին:

Մինչ իշխանության գալը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստացել էր տոմսերի գները չթանկացնել, սակայն իշխանությունները պլանավորում են խախտել այս իրենց խոստումը ապագայում։ Դրանով, ինչպես միշտ, «Քաղաքացիական պայմանագիրը» չի կատարի իր խոստումը: Այս նախագիծը զրոյացնելու է ժողովրդի շահերը եւ իրավունքները, դնելով նաեւ վտանգների տակ։

Կա ավելի լավ այլընտրանք՝ լիովին անվճար քաղաքային տրանսպորտը, ինչպես արդեն արված է որոշ երկրներում («Կա՞ արդյոք երաշխիք, որ ավտոբուսների տեսախցիկները երբեք եւ ոչ մի դեպքում «խելացի» չեն լինի», «Առավոտ», 2023թ. ապրիլի 27): Մենք ապացուցել ենք, որ էլեկտրոնային տոմսի համակարգի նախագիծը վնասարար է, ունի գաղտնի դեստրուկտիվ նպատակներ, ղեկավարվում է դրսից եւ որ կա ավելի լավ այլընտրանք՝ անվճար տրանսպորտ: Կարեւոր է շեշտել, որ այս անվճար տրանսպորտի ուղեվարձի դեպքում տնտեսվում են հսկայական գումարներ, քանի որ պետք չեն լինելու թանկարժեք էլեկտրոնային սարքերը եւ հսկիչները: Չեն լինելու անխուսափելի կոնֆլիկտներ քաղաքացիների եւ հսկիչների միջեւ: Դժվար է լինելու պայքարել դատարաններում քաղաքացիներին ներկայացվելիք անհիմն տուգանքների դեմ, հատկապես, այս սարքերի անսարքությունների պատճառով:

Այստեղից պարզ hետեւում է, որ տվյալ ռեֆորմը, որի պատճառով մեծանալու է ուղեվարձը, անհիմն է եւ վնաս է հասցնում մեր ժողովրդին: Էլեկտրոնային տոմսի այս նախագիծը պարզապես ծաղր է ողջախոհության նկատմամբ: Միեւնույն ժամանակ, աշխարհում գնալով ավելի շատ երկրներ են անցնում անվճար տրանսպորտի (օրինակ՝ Էստոնիան եւ Լյուքսեմբուրգը):

Էլեկտրոնային տոմսերով բոլորին վարժեցնում են թղթային փողերի վերացմանը ապագայում, որպեսզի ցանկացած պահի համաշխարհային անդրկուլիսը կարողանա այլախոհին պատժել, սառեցնելով նրա հաշիվը բանկում եւ իմանալ նրա մասին ամեն ինչ, թույլ եւ ուժեղ կողմերը եւ հետեւել on-line «խելացի» տեսախցիկներով եւ որպեսզի շահագործի ժողովրդին: Իսկ տեղական մոնոպոլիստները դրանով շահագործում են ժողովրդին:

2022թ. գարնանը՝ ապրիլի 13-ին մենք բաց թղթային եւ էլեկտրոնային նամակ ուղարկեցինք Երեւանի նախորդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, կատարելով հարցումներ: Մենք դեմ էինք տրանսպորտում էլեկտրոնային անկանխիկ վճարումների պարտադրանքին, խելացի տեսախցիկներին, ուղեվարձի թանկացմանը, դեմ ենք տրանսպորտի էլեկտրոնային ռեֆորմին, որի դեմ ներկայացնում ենք հզոր հակափաստարկներ: Սակայն քաղաքապետարանից մեզ չպատասխանեցին անգամ այն բանից հետո, երբ 2022 թվականին մենք մի քանի անգամ զանգահարեցինք իրենց, որպեսզի պարզեինք մեր նամակի ընթացքը։ Խոստացել էին պատասխանել, բայց չպատասխանեցին:

Վերոհիշյալ նախորդ նամակի, այն մասին, որ քաղաքապետարանից մեզ չեն պատասխանել, մենք բարձրաձայնեցինք «Առավոտ» օրաթերթում: Մենք գտնում ենք, որ մեզ չեն պատասխանել, քանի-որ անկանխիկ վճարումների ռեֆորմի լոբբիստները չունեն հակափաստարկներ մեր նամակի դեմ:

Մեր հոդվածից եւ նոր՝ 2023թ. հարցումից հետո մեզ «պատասխանել» են, սակայն չեն կարողացել պատասխանել գրեթե ոչ մի հարցի: Մեզ հետո իրենք լրացուցիչ գրել են, թե տեսախցիկները սովորական են, սակայն գտնում ենք, որ ապագայում դնելու են «խելացի» լրտեսական տեսախցիկներ, որպեսզի հետեւեն on-line եւ վերլուծեն մարդկանց վարքագիծը:

Այն, որ իշխանությունները անվճար տրանսպորտի փոխարեն ներդնում են ավելի ծախսատար եւ ոչ արդյունավետ համակարգ, միասնական էլեկտրոնային տոմսը նշանակում է մեր կարծիքով, որ դրանով վնաս է հասցվում մեր պետությանը եւ տեղի է ունենում անհիմն հարստացում ժողովրդի հաշվին: Եվ դա տեղի է ունենում մեր բազմաթիվ գրավոր զգուշացումներից եւ վերոհիշյալ «Բաց նամակից» հետո:

Ադրբեջանի ագրեսիան չեզոքացնելու փոխարեն՝ իշխանությունները իրենց ռեսուրսների մեծ մասը նետեցին այնպիսի հակաժողովրդական, նողկալի, թանկարժեք գլոբալիստական նախագծերի իրականացմանը, ինչպիսին է օրինակ՝ բոլորին ստիպել օգտվել բիոմետրիկ փաստաթղթերից, ստիպել բոլորին ստանալ աշխատավարձ եւ թոշակը միայն բանկերի միջոցով։

Եվ հիմա իշխանությունները բացահայտ խոսում են զինանշանը, օրհներգը, Սահմանադրությունը փոխելու մասին՝ Թուրքիային ու Ադրբեջանին հաճոյանալու համար։ Եվ դա չեն թաքցնում: Նրանք դրանով վնաս են հասցնում հայ ժողովրդին եւ օգնում են Հայաստանի թշնամիներին: Բոլոր վերոհիշյալ փաստարկները ուղարկել ենք նաեւ քաղաքապետարանի ավագանու անդամներին կոչով դեմ քվեարկել: Քաղաքապետարանից պահանջում ենք պատասխան:

Ի՞նչն է քաղաքապետարանին խանգարում կանոնավոր մշտական տոմսեր պատրաստել առանց չիպի եւ QR-կոդի, որպեսզի հավատացյալները կարողանան ապահով ճանապարհ ընկնել առանց հոգեբանական տրավմայի։ Եթե քաղաքապետարանը դեմ է լինելու այս առաջարկին, դա նշանակելու է, որ էլեկտրոնային վճարումներին եւ չիպով փաստաթղթերին ստիպելը դա քաղաքապետարանի կողմից ինքնանպատակ է:

Ա. ՌՈՒԲԵՆ

«Առավոտ» օրաթերթ
15.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829