Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. Չէ մի չէ` հարկատուն հերոս է, դե թող էդ հերոսները գնան՝ Արցախը հետ բերեն. «Հրապարակ»

Փետրվար 16,2024 11:08

«Հրապարակի» զրուցակիցը տնտեսագետ Վարդան Բոստանջյանն է:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկատուն է: Ո՞վ է իրականում հարկատուն, եւ ի՞նչ ազդեցություն են ունենում հարկերը մեր երկրի տնտեսության վրա

– Մեծ հայտնագործություն չէ, որ ցանկացած երկրի պետական գործառույթների իրականացման համար ակնհայտորեն հարկեր են անհրաժեշտ: Հարկ վճարելը բոլոր երկրներում սահմանադրական բարձր ստատուս է ստացել, ինչը նշանակում է, որ ըստ քաղաքացիական օրենսգրքի` ցանկացած ֆիզիկական ու իրավաբանական անձ, ով ունի եկամուտ, պետք է հարկեր վճարի պետությանը: Դա պարտավորություն է: Պետությունն այդ հարկերով որոշակի գործառույթներ պետք է իրականացնի` անվտանգության, սոցիալական եւ այլ խնդիրներ լուծելու համար: Այս պրոցեսն անվանել հերոսություն՝ առնվազն շարունակությունն է այն մանիպուլյատիվ եւ ողորմելի հայտարարությունների, որոնք չհասկացող զանգվածի համար են: Պարզապես մեր հասարակությանը զբաղեցնելու համար տարբեր նման հայտարարություններ են անում, մարդկանց ապակողմնորոշում, եւ օրեր անց ամեն ինչ մոռացվում է: Իսկ պատճառն այն է, որ երկրի կորուստը հեշտ մարսվի: Ի՞նչ է նշանակում՝ հարկատուն հերոս է: Երկիրը պետք է լինի երկրի նման: Պետական կառույցները պետք է վերահսկվեն հստակ ձեւերով: Պետք է օրենքի գերակայություն լինի: Եթե օրենքը ճիշտ է սահմանված լինում, ամեն բան գնում է բնականոն հունով: Չէ մի չէ` հարկատուն հերոս է, դե թող էդ հերոսները գնան՝ Արցախը հետ բերեն: Բերանս չբացեմ հանկարծ…

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829