Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտեինք, որ մեր կյանքի իմաստը հումորիստ վարչապետ ունենալն է. «ՉԻ»

Փետրվար 16,2024 11:04

«Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի բաժինն է ու անձնագրայինը։ Դե, որ տենց լավ է, եկեք ամեն գյուղում մի 6 հատ բացենք, ասենք՝ արա՛, էս ի՞նչ երջանիկ երկիր ենք, ամեն թաղում ունենք 6 հատ կադաստրի, 12 հատ էլ՝ անձնագրային բաժին», կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարող է «Կարգին սերիալի» ոճով հումորներ անել՝ ձևացնելով, թե չի հասկանում մարդկանց մտահոգության իրական պատճառը։ Իսկ մարդիկ մտահոգված են, որովհետև նկատել են, որ զարմանալի «զուգադիպությամբ»՝ կադաստրի բաժինները, անձնագրայինները, դպրոցները և այլ հիմնարկները «օպտիմալացվում են» հատկապես այն սահմանամերձ բնակավայրերում, որոնց նկատմամբ «տարածքային պահանջներ է գեներացնում» Ալիևը։

Իսկ մեծ հաշվով՝ մենք չգիտեինք, որ մեր կյանքի իմաստը հումորիստ վարչապետ ունենալն է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829