Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ոստիկանությունը ճիշտ կաներ՝ հետաքններ եւ հասկանար, թե ում հանցավոր անգործության արդյունքում է Ադրբեջանը ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք. Արմեն Բաղդասարյան. «Հրապարակ»

Փետրվար 16,2024 10:54

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է Ալիեւի վերջին հոխորտանքներին, մասնավորապես ասելով. «Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որեւէ դրույթի կատարումից հրաժարվելու համար: Կրկնում ենք` Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, եւ պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես: Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջեւ սահմանազատման աշխատանքներն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին»: Մենք զրուցել ենք նախկին պատգամավոր քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

Արմեն Բաղդասարյան. «Եթե թշնամին մտել է քո տարածք, քեզ վրա կրակում է, քո զինվորը պատասխան կրակ է արձակում, եւ դու ասում ես, որ պետք է հետաքննություն սկսես եւ պարզես` ով է կրակող զինվորը, ու նրան ենթարկես պատասխանատվության, դա նշանակում է, որ պետության քաղաքականությունն անատամ է, մեղմ, վախեցած, որ հանկարծ Ադրբեջանն ինչ-որ հարցում չբարկանա: Այնպես որ, շատ նորմալ է, որ նման քաղաքական տրամաբանության մեջ վարչապետի խոսնակը նման անատամ պատասխան է տվել Ալիեւին: Այս իշխանության ընդհանուր քաղաքականությունն է` որեւէ պարագայում չբարկացնել Ադրբեջանին, չնայած Ադրբեջանը գնալով ավելի է լկտիանում, ցանկանում է ճնշումների միջոցով կա՛մ Հայաստանից պոկել լրացուցիչ տարածքներ, կա՛մ էլ ռազմական ճանապարհով լեգիտիմություն ձեռք բերել: Նրանց պետք չէ խաղաղություն, բանակցային գործընթաց, որը միտված է խաղաղության պայմանագրին: ՊՆ-ն, Ռազմական ոստիկանությունը եւս հայտարարություններով հանդես եկան, նշեցին, որ պետք է մեղավորներին գտնել եւ պատժել: Ռազմական ոստիկանությունը ճիշտ կաներ՝ հետաքններ եւ հասկանար, թե ում հանցավոր անգործության արդյունքում է Ադրբեջանը ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829