2023-ի հուլիսի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հանդիմանում էր լրագրողներին, թե` «Դուք շատ մեծ մասով ապահովեցիք, որպեսզի ադրբեջանական նարատիվը դառնա հայկական օրակարգի մաս եւ քննարկման առարկա»։ Ավելին` ասում էր. «…մեր լրատվամիջոցներն ավելի շատ Ադրբեջանի նարատիվն են տարածում, քան Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության»:
Մինչդեռ այս հանդիմանություններին զուգահեռ հենց իրենք են տարածել այդ «նարատիվները», եւ Փաշինյանը վերջին տարիներին կառավարության նիստերի մի ահռելի հատված, որպես կանոն, նվիրել է Ալիեւի «նարատիվները» տարածելուն, քանի որ համարել է, թե հարեւան պետության ղեկավարի լպիրշ հայտարարություններին պատասխանելու լավագույն հարթակը ՀՀ կառավարության նիստերն են:
Իրականում՝ մենք ստիպված ենք գրում, փոխանցում չափերը կորցրած բռնապետի «նարատիվները», որովհետեւ դրանք իրականություն դառնալու «սովորույթ» ունեն:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: