Լրահոս
Օրվա լրահոսը

Կգտնվի՞ գոնե մի հոգի, որն այն ժամանակ կմտածեր, որ 800 հեկտարի համար «կռիվ տվող»-ը տարիներ անց Հայաստանը կհասցնի այս իրավիճակին. «ՉԻ»

Փետրվար 16,2024 10:46

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի իրադարձություններին Հայաստանի ներգրավվածության մակարդակի նվազումը և ասել. «Հաճախ հայտարարություններ են հնչում, որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը կարող են կորցնել Հայաստանն այնպիսի իրավիճակում, ինչպիսին այժմ է։ Բայց ես կարծում եմ, որ տարված լինելով Արևմուտքին Հարավային Կովկասի խնդիրների լուծմանը ներգրավելու նման փորձերով, ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու մասին տատանվելով՝ հենց այս գործոններն են, որ կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանը կորցնի իր ինքնությունն ու անկախությունը»:

«ՉԻ». Իմիջիայլոց, այսօր նորից տարածում էին Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկը, որը նա արել էր դեռևս 2016-ին: Այնտեղ Փաշինյանը մուննաթ էր գալիս Սերժ Սարգսյանի վրա, որ վերջինս ոչինչ չի անում 800 հեկտարը վերադարձնելու համար, ու ընդհանրապես, Ադրբեջանի հոխորտանքներին համարժեք չպատասխանելով՝ նոր զոհեր է բերելու:

Հետաքրքիր է, կգտնվի՞ գոնե մի հոգի, որն այն ժամանակ կմտածեր, որ 800 հեկտարի համար «կռիվ տվող» մաչոն տարիներ անց Հայաստանը կհասցնի մի իրավիճակի, երբ արդեն ինքնիշխանության և անկախության կորստի եզրին ենք: Ոչ մեկը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829