«Հայկական Կարմիր Խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահություն
«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության /այսուհետ՝ ՀԿԽԸ/ նախագահության 08.02.2024 թվականի թիվ 141/2 որոշմամբ ՀԿԽԸ նախագահությունը պատճառաբանված որոշմամբ մերժել էր անհայտ նախաձեռնող խմբի կողմից ներկայացված դիմումը՝ «Արտահերթ համագումար հրավիրելու վերաբերյալ», որը որևէ անձի կողմից չի բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ավելին՝ արտահերթ համագումարի անցկացման ստորագրահավաքի կազմակերպումն իրականացվել է խախտումներով, առկա չի եղել անհրաժեշտ քանակի ստորագրություններ արտահերթ համագումարի դիմումը բավարարելու համար, ինչպես նաև առկա է հիմնավոր կասկած, որ թույլ են տրվել քրեորեն հետապնդելի արարքներ, ինչի կապակցությամբ ներկայացվել են համապատասխան հաղորդումներ և կազմակերպությունում իրականացվում են ստուգումներ։
Միևնույն ժամանակ ՀԿԽԸ նախագահությունը կանոնադրությամբ սահմանված պարտականությունների կատարման նպատակով հրավիրել է տարեկան համագումար 08.04.2024 թվականին, ինչի կապակցությամբ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։
Կարդացեք նաև
Այնուհանդերձ՝ 15.02.2024 թվականին առանց նախագահության համապատասխան որոշման, կանոնադրությամբ ամրագրված նորմերի կոպիտ խախտումներով, ավելին՝ քրեորեն հետապնդելի արարքների թույլ տրմամբ, որոշ ինքնակոչների կողմից իրականացվում է հավաք՝ ՀԿԽԸ ՀԿ արտահերթ համագումարի անվան ներքո։
Վերը նշվածով պայմանավորված ՀԿԽԸ նախագահությունը դատապարտում է ինքնակոչ անձանց անօրինական գործողությունները և
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ՀԿԽԸ նախագահությունը և ՀԿԽԸ անդամներն արտահերթ համագումար չեն հրավիրել և ինքնակոչները բացարձակ կապ չունեն նախագահության և ՀԿԽԸ-ի արտահերթ համագումարի անցկացման հետ։
ՀԿԽԸ նախագահությունը դիմում է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը և բոլոր իրավասու մարմիններին սույն հայտարարությունն ընդունել ի գիտություն։
ՀԿԽԸ նախագահությունը դիմում է իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել քրեական վարույթ և պատժել իրավախախտներին։
ՀԿԽԸ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Մխիթար Մնացականյան
Սանասար Հակոբյան
Հարություն Հակոբյան
Մհեր Զաքարյան
Էդիկ Ավետիսյան
Գագիկ Դավթյան
Գուրգեն Խաչատրյան
Գագիկ Բազիկյան
Անդամակցության դադարեցում
Հայկական Կարմիր խաչի ընկերության Երևանի մարզային մասնաճյուղի Նախագահության թիվ 1 որոշմամբ 2024թ․ փետրվարի 12-ից դադարեցվել է Աննա Եղիազարյանի ՀԿԽ ընկերության անդամակցությունը։
Անդամակցության դադարեցման հիմքում ընկած են Կազմակերպության կանոնադրության խախտումներ։
Դադարեցման որոշման մեջ նշված է, մեջբերում․
«ՀԿԽԸ գլխավոր քարտուղար /գործադիր տնօրեն/ Աննա Եղիազարյանի կողմից կատարվել են հայտարարություններ առ այն, որ Նախագահությունը գործում է ապօրինի, այն է Մխիթար Մնացականյանն իրավունք չունի լինելու Նախագահության նախագահ, քանի որ վերջինս չի հանդիսանում Նախագահության անդամ։ Նշվածի վերաբերյալ Նախագահությունը կայացրել է հիմնավորված որոշում, որը որևէ կերպ չի հակասում Կազմակերպության կանոնադրությանը և ՀՀ օրենսդրությանը։ Ավելին՝ Աննա Եղիազարյանի կողմից Կազմակերպության տարբեր ստորաբաժանումների ուղարկվել են վերը նշված բովանդակությամբ գրություններ։
Միևնույն ժամանակ ՀԿԽԸ ՀԿ նախագահության 08.02.2024 թվականի որոշումներով Աննա Եղիազարյանի իրավասությունները դադարեցվել են և Գլխավոր քարտուղարի պաշտոնում է նշանակվել Արթուր Արիստակեսյանը։ Արթուր Արիստակեսյանը 08.02.2024 թվականին Աննա Եղիազարյանին է ներկայացրել համապատասխան որոշումը, որը վերջինս հրաժարվել է ստանալ և միևնույն ժամանակ հրաժարվել է իրականացնել Նախագահության որոշումը, այն է հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ թույլ տալով առերևույթ քրեորեն հետապնդելի արարքներ։
ՀԿԽԸ ՀԿ անդամ Աննա Եղիազարյանը թույլ է տվել Կազմակերպության կանոնադրության խախտումներ, մասնավորապես՝
Կանոնադրության 7.3 կետի 18-րդ ենթակետի համաձայն՝
«Նախագահության որոշումները պարտադիր են կազմակերպության բոլոր ստորաբաժանումների, հիմնարկների և ՀԿԽԸ առևտրային կազմակերպությունների համար»։
Միևնույն ժամանակ կանոնադրությամբ սահմանված է բողոքարկման ինստիտուտ, որից վերջինս չի օգտվել, այլ ձեռնարկել է Կազմակերպության անդամին, ավելին՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարին /գործադիր տնօրենին ոչ հարիր վարքագիծ։
Կազմակերպությունն իր կանոնադրության 1.3 կետով հստակ սահմանել և ամրագրել է հիմնարար սկզբունք, այն է՝ կամավորությունը, որն իրենից ենթադրում է, որ իր գործունեության ընթացքում Շարժումը չի առաջնորդվում որևէ շահախնդրությամբ։
Հարկ է նկատել, որ Աննա Եղիազարյանը 25.01.2024 թվականին ՀԿԽԸ նախագահությանն է ներկայացրել գրություն, որով առաջադրել է իր թեկնածությունը Նախագահության Նախագահի պաշտոնում 28-րդ ընտրական համագումարի համար, իսկ Նախագահության հեռացման որոշումից հետո չի ենթարկվել որոշման պահանջներին։
Վերը նշված փաստերը ցույց են տալիս, որ Աննա Եղիազարյանը մտադրված ոտնահարում է Նախագահության բարի համբավը, վերջինիս մեղադրում է անօրինական գործողությունների մեջ չօգտվելով ՀՀ օրենսդրությամբ ընձեռված հնարավորություններից, չի կատարում Նախագահության կողմից կայացված որոշումը և չի ենթարկվում Կազմակերպության կանոնադրությանը, որը հանգեցնում է Կանոնադրության 6.7 կետի «գ» ենթակետով և 7.6 կետի «հ» ենթակետով սահմանված հետևանքների։
Վերջինս զբաղվում է Նախագահության բարի համբավի ոտնահարմամբ և իր անձնական շահով, այն է՝ նախագահության նախագահ դառնալու մեծ ցանկությամբ։ Նախկին գործադիր տնօրեն /գլխավոր քարտուղար, Աննա Եղիազարյանի կողմից կոպտորեն խախտվել են կանոնադրության 7.6 կետի «Դ» ենթակետի, 7.3 կետի 18-րդ ենթակետի պահանջները: Փոխարենը օրինակ ծառայելու, բարեվարքության կանոնները պահպանելու, օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրացնելու, պարտավորությունները կատարելու, նախագահության որոշումներն անվերապահորեն կատարելու, իսկ համաձայն չլինելու դեպքում օրենքով սահմանված կարգով այն վիճարկելու՝ խախտելով Կանոնադրության 7.3. 18-րդ կետի պահանջը, թույլ է տվել Կանոնադրության կոպտագույն խախտումներ»։