Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Ռայիսին, պատմական, բարեկամական ու կառուցողական որակելով հայ-իրանական հարաբերությունները, ընդգծել է Կովկասի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման անհրաժեշտությունը։
Աջակցություն հայտնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության բանակցություններին»՝ Ռայիսին ընդգծել է «Կովկասում ռազմավարական անվտանգություն երաշխավորելու և իր կարմիր գծերը պահպանելու հարցում Իրանի կամքն ու պատրաստակամությունը»։
«Խնդիրների լուծման պատրվակով տարածաշրջանում օտարների ներկայությանը մենք համաձայն չենք և վստահ ենք նրանց ներկայությունը ոչ միայն խնդիր չի լուծելու, այլև տարածաշրջանի ժողովուրդների ու կառավարությունների համար ավելի մեծ խնդրի է վերածվելու»,- ասել է Իրանի նախագահը։
Կարդացեք նաև
Ռայիսին շեշտել է նաև հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, համատեղ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։
«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք